Australian Open. Կարեն Խաչանովը առաջին շրջանը հաղթելով, դուրս եկավ երկրորդ շրջան

Ավստրալական Մելբուռնում ընթացող թենիսի Australian Open առաջնության առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իսպանացի Մարիո Վիլելյա Մարտինեսին: 2 ժամ 53 րոպե տևած մրցախաղում հայ թենիսիստը հաղթել է 4:6, 6:4, 7:6, 6:3 հաշվով:

Աշխարհի 17-րդ ռակետը երկրորդ շրջանում կմրցի Միքայել Իմեր (Շվեդիա) – Յասուտակա Ուտիյամա (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով