«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Քշիշտոֆ Պենտեկով

«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել իտալական «Միլանի» հետ ՝ 24-ամյա լեհ հարձակվող Քշիշտոֆ Պենտեկին ձեռք բերելու վերաբերյալ:
Անգլիական ակումբը մտադիր է պայմանագիր ստորագրել «Միլանի» հարձակվողի հետ:
«Կարմիր սատանաների» մենթոր Օլե Գունար Սոլքշերի ուշադրության կենտրոնում հայտնվեց լեհ խաղացողը այն բանից հետո, երբ Մարկուս Ռեշֆորդը վնասվածք ստացավ: «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի, որ մինչև փետրվարի վերջ հարձակվողի հետ կստորագրի պայմանագիրը:
Քշիշտոֆ Պենտեկի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և «Նյուքասլը»:
Այս մրցաշրջանում Պենտեկը «Միլանի» կազմում անցկացրել է 19 հնադիպում, դարձել՝ 5 գոլ և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ