Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայք-էջում անցկացնում է քվեարկություն, որտեղ 5 ծանրորդների շարքում է նաև Սիմոն Մարտիրոսյանը:

2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Մարտիրոսյանը կարժանանա Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալին, քանի որ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթի արդյունքները դրական են եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով