Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ Սեգունդա Բում հանդես եկող «Ունիոնիստասի» նկատմամբ, դուրս գալով 1/8-րդ եզրափակիչ։

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Գարեթ Բեյլը: 57-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց իսպանացի հարձակվող Ռոմերիո Մորիլիոն: 62-րդ րոպեին տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ  իսպանացի պաշտպան Խուան Գոնգորա: Իսկ ահա արքայական ակումբի կազմում 90+2 րեպեին գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բրահիմ Դիասը՝ հաշիվը դարձնելով 1:3:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով