«Տոտենհեմը» համաձայնության է եկել «Ռեալ Սոսյեդադի» հետ Ուիլիան Ժոզեի տրանսֆերի հարցում

«Տոտենհեմը» փոխարինող է գտել Հարի Քեյնի համար, ով վասվածք է ստացել և դեռ անհայտ է, թե որքան ժամանակ կբացակայի: Նրա հավանական փոխարինողը կլինի «Ռեալի Սոսյեդադի» հարձակվող Ուիլիան Ժոզեին, ում տրանսֆերի հարցում կողմերն արդեն համաձայության են եկել:
Ըստ իսպանական մամուլի, լոնդոնցիներն արդեն պայմանավորվել են 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կմեկնի Լոնդոն՝ պայմանագիրը ստորագրելու համար:
Այս մրցաշրջանում Ուիլիան Ժոզեն «Ռեալի Սոսյեդադի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ: