«Բարսելոնան» և «Ատլետիկոն» շարունակում են պայքարել Էդիսոն Կավանիի տրանսֆերը ձեռք բերելու համար

«Բարսելոնայի» նախկին հարձակվող բրազիլացի Ռիվալդոն կարծում է, որ ՊՍԺ—ի 32—ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է լավ ամրապնդում լինել կատալոնական թիմի համար և արժանի փոխարինող Լուիս Սուարեսին, ով վնասվածք է ստացել և մոտ 4 ամիս կբացակայի:
«Կավանին հիանալի հարձակման ուժեղացում կլինի «Բարսելոնայի» համար: Կավանին թոփ հարձակվող է, ով միշտ հասել է իր նպատակին Եվրոպայի լավագույն առաջնություններում: Թվում է, որ նա իսկապես մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից: Սա շատ լավ հնարավորություն է «Բարսելոնայի» համար»․ ասել է Ռիվալդոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Յունայթեդը» և մադրիդյան «Ատլետիկոն»:
Եվ իսկապես Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր է ձեռք բերել ուրուգվայցի 32-ամյա հարձակվող Էդինսոն Կավանիին:
«Ատլետիկոն» ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ին առաջարկում է վճարել 15 միլիոն եվրո, ևս 3 միլիոն եվրո բոնուս:
Նախկինում հաղորդվում էր, որ ՊՍԺ—ն Կավանիի համար 20 միլիոն եվրո է պահանջել:
Մրցաշրջանի ավարտին Կավավանին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Այս մրցաշրջանում Կավանին ՊՍԺ—ի կազմում անցկացրել է 14 խաղ, դարձել 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: