Australian Open. աշխարհի նախկին առաջին ռակետ Նաոմի Օսական ավարտեց իր ելույթները

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ճապոնուհի Նաոմի Օսական 3:6, 4:6 հաշվով անակնկալ պարտություն կրեց 15-ամյա ամերիկուհի Կորի Գաուֆից: Մրցախաղը տևեց 1 ժամ 7 րոպե:
Ճապոնուհին չկարողացավ պաշտպանել Մելբուռնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը:
Նշենք, որ այս պարտությունը մեծապես կանդրադառնա համաշխարհային վարկանիշային աղյուսակում Օսակայի տեղին, ով մրցաշարի մեկնարկից առաջ գրավել էր չորրորդ տեղը: Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Նաոմին կկորցնի առնվազն հինգ հորիզոնական և նույնիսկ վտանգ կա, որ նա դուրս կմնա թոփ 10-ից:
Հիշեցնենք, որ Գաուֆը երկրորդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չորրորդ տուրում: ԱՄՆ-ի բաց առաջնության 2019-ի երրորդ տուրում նա պարտվեց հենց Օսակային:
Australian Open-ում Գաուֆի հաջորդ մրցակիցը կլինի Չժան Շուայ (Չինաստան) – Սոֆիա Քենին (ԱՄՆ) զույգի հաղթողը:
Amoxicillin 600 Mg Noifequeuelf order cialis online ritworpoto Cialis 20 Mg Opiniones