Australian Open. Սերենա Ուիլյամսը սենսացիոն պարտություն կրեց

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը 2 ժամ 43 րոպե տևած 3 սեթում (4:6, 7:6, 5:7) սենսացիոն պարտություն կրեց չինուհի Վան Ցյանից և իր կարիերայում առաջին անգամ այսքան վաղ լքեց Australian Open-ը: Վան Ցյանի հաջորդ մրցակիցը կլինի Օնս Ժեբերը՝ Թունիսից:

Հիշեցնենք, որ Australian Open-ի կանանց մրցաշարի հաղթողի կոչումը պաշտպանում է ճապոնացի Նաոմի Օսական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով