Լա Լիգա. «Վալենսիան» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»: Խաղն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ «Վալենսիայի»:
Հանդիպման հաշիվը բացվեց 48-րդ րոպեին «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի ինքնագոլով: Երկրորդ խաղակեսի միջնամասում Մաիրո Գոմեսը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: