Australian Open․ Խաչանովը լքեց մրցաշարը

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում Կարեն Խաչանովը 5 սեթում 2։6, 6։7, 7։6, 7։6, 6։7 հաշվով պարտվեց ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսին: Այս պարտությունից հետո Կարեն Խաչանովը ստիպված էր լքել մրցաշարը: Մրցախաղը տևեց 4 ժամ 24 րոպե։
1/8 եզրափակչում Նիկ Կիրյոսը կմրցի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, ով հաղթել է իր հայրենակից Պաբլո Կարենյո-Բուստային 6:1, 6:2, 6:4 հաշվով: