Անգլիայի գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Ֆուլհեմին»

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ կարողացավ 4 անպատասխան գնդակ ուղարկել «Ֆուլհեմի» դարպասը և դուրս եկավ հաջորդ փուլ։

Հանդիպման 6-րդ րոպեից հյուրերը մնացել էին 10 հոգով։ Կարմիր քարտ ստանալուց հետո դաշտից հեռացվեց ամերիկացի պաշտպան Թիմ Ռիմը։ 8-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Իլկայ Գյունդոգան: 19-րդ րոպեին Բերնարդու Սիլվան հաշիվը դարձրեց 3:0: Երկրորդ խաղակեսում 72, 75 րոպեներին դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով