Լաուտարո Մարտինեսը բաց կթողնի միլանյան դերբին

«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Կալյարիի» դեմ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (1:1) ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 2 խաղով:

Այժմ Ա Սերիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել Մարտինեսին երկու խաղի համար: Այսպիսով, նա բաց կթողնի ոչ միայն 22-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպումը, այլև 23-րդ տուրում «Միլանի» դեմ կայանալիք դերբին, որը տեղի կունենա փետրվարի 9-ին:

Այս մրցաշրջանում Մարտինեսը «Ինտերի» կազմում մասնակցել է 26 հանդիպման և դարձել 16 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով