Australian Open. Ռոջեր Ֆեդերերը լարված պայքարում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

Շվեյցարացի թենիսիստը լարված պայքարում  6։3, 2։6, 2։6, 7։6, 6։3 առավելության հասավ աշխարհի 100-րդ ռակետ Թենիս Սանդգրենի նկատմամբ։ Մրցախաղը տևեց 3 ժամ 31 րոպե:

Եզրափակչի ուղեգրի համար Ռոջեր Ֆեդերերը կմրցի Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Միլոշ Ռաոնիչ (Կանադա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Australian Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը նախորդ եզրափակչում առավելության էր հասել իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով