«Օրշա 2020». Մարիամ Մկրտչյանը միջազգային մրցաշարում լավագույն արդյունքն է ցույց տվել կանանց պայքարում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բելառուսում ավարտված «Օրշա 2020» բաց միջազգային մրցաշարին մասնակցում էին 66 շախմատիստներ։ Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 4 պատանի շախմատիստներ։ Մեր մասնակիցներից հաջող հանդես եկավ պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կանանց հաշվարկում ցույց տվեց լավագույն արդյունքը։ Մկրտչյանը հավակնում էր նաև ընդհանուր հաշվարկում ամենաբարձր հորիզոնականներ գրավելուն, սակայն վերջին տուրում պարտվեց Բելառուսը ներկայացնող գրոսմայստեր Նիկիտա Մայորովին։ Մեր շախմատիստուհին նաև 79 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Հաջող հանդես եկան նաև պատանի շախմատիստներ Արման Ղևոնդյանը, Արման Ասատրյանը և Վահե Գրիգորյանը, ովքեր զգալիորեն՝ համապատասխանաբար՝ 162, 80 և 70 կետերով բարելավեցին իրենց անհատական վարկանիշները:

Հիմնական մրցաշարից հետո կայացավ կայծակնային մրցաշարը, որտեղ Մարիամ Մկրտչյանը վաստակեց 6,5 միավոր և կանանց պայքարում կրկին գրավեց առաջին հորիզոնականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով