Ֆրանսիայի գավաթ․ ՊՍԺ-ն քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում ՊՍԺ—ն հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթանակ տարավ երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պոյի» նկատմամբ։
Փարիզցիների կազմում հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, իսկ 53-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան կրկնապատկեց այն՝ 0։2:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ—ն քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց: