Australian Open. Եզրափակչում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարն Նովակ Ջոկովիչն ու Դոմինիկ Տիմը

Մելբուրնում ավարտվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ փուլում հաղթողի կոչումը կվիճարկեն ավստրիացի Դոմինիկ Տիմը և մրցաշարի գործող չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը:

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլում եզրափակչի ուղեգրի համար պայքարում ուժերը չափեցին աշխարհի 5-րդ ռակետ ավստրիացի Դոմինիկ Տիմը և գերմանացի Ալեքսանդր Զվերևը: Տիմը 3:6, 6:4, 7:6, 7:6 հաշվով առավելության հասավ Զվերևի նկատմամբ:
Մրցապայքարը տևեց 3 ժամ 34 րոպե:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը 3 սեթում վստահ առավելության հասավ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:
Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 2-ին:
Australian Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը Նախորդ եզրափակիչում առավելության էր հասել Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով