Բուֆֆոնը ցանկանում է ևս մեկ տարի խաղալ «Յուվենտուսում»

Ջանլուիջի Բուֆֆոնի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
42-ամյա դարպասապահը հայտնել է, որ ցանկանում է ևս մեկ տարի շարունակել համագործակցությունը ներկայիս ակումբի հետ։
Մարտին նոր պայմանագիրը քննարկելու համար Բուֆոնը հանդիպելու է «Յուվենտուսի» ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բուֆոնը 7 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում և կրկնել է Իտալիայի առաջնության խաղերին մասնակցության Պաոլո Մալդինիի ռեկորդը: