Մատեուս Ֆերնանդեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնան» պայմանագիր է ստորագրել «Պալմեյրասի» կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսի հետ: Ակումբները համաձայնության ենեկել տրանսֆերի վերաբերյալ: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբին կմիանա 2020 թվականի հուլիսի 1-ին:
Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո, գումարած 3 միլիոն՝ բոնուսների տեսքով: Բրազիլացին հնգամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Ֆուտբոլիստի համար փոխհատուցման չափը սահմանվում է 300 միլիոն եվրո:
Նշենք, որ անցած մրցաշրջանում Ֆերնանդեսը «Պալմեյրասի» կազմում անցկացրելէ 11 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: