Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս»:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր է բոլոր ջանքերն օգտագործել, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնի 26-ամյա ֆրանսիացուն։

Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մադրիդի «Ռեալը», սակայնԱրքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչԶինեդին Զիդանին համոզել է հրաժարվել այդ գաղափարից։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանը «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին և անգլիական ակումբ տեղափոխվել 105 միլիոն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով