Australian Open. Տղամարդկանց մենապայքարում Ջոկովիչը նվաճեց հաղթողի տիտղոսը

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչ փուլում աշխարհի երկրորդ ռակետ՝ սերբ Նովակ Ջոկովիչը 8-րդ անգամ նվաճեց հաղթողի կոչումը, դառնալով առաջին թենիսիստը, ում հաջողվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերը հաղթել 3 տարբեր տասնամյակներում: 

Australian Open 2020-ի եզրափակչում Ջոկովիչը 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4 հաշվով հաղթանակ տարավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ։

Սերբ թենիսիստն առաջին տիտղոսը նվաճել էր 2008 թվականին։

Հիշեցնենք, որ Ջոկովիչն իր կարիերայի ընթացքում հաղթել է «Մեծ սաղավարտի» 17 մրցաշարերում։ Դա երրորդ ցուցանիշն է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից (20 մրցաշար) և իսպանացի Ռաֆաել Նադալից (19 մրցաշար) հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով