Open de Portugal. Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում ավարտված Open de Portugal 2020 միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Հայաստանի ներկայացուցիչը տարել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ ոքի և 7,5 միավորով գրավել առաջին տեղը։ Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանի հետ միասին 8 շախմատիստներ առաջատարից հետ մնացին կես միավորով։

Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և 5 կետով բարելավել իր վարկանիշը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով