«Յուվենտուսը» պատրաստվում է ռեկորդային գնով գնել Վան Դեյքին

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյքը կարող է մեկնել Թուրինի «Յուվենտուս» 2020 թվականի ամռանը:

Թուրինյան ակումբի ղեկավարությունը առաջարկ է  պատրաստում «Լիվերպուլի» համար, ըստ որի Վան Դեյքի համար առաջարկում է վճարել 150 միլիոն ֆունտ (մոտ 180 միլիոն եվրո):  Եթե նման գործարք տեղի ունենա, Վան Դեյքը իր կարիերայում երկրորդ անգամ կդառնա աշխարհի ամենաթանկ պաշտպանը:

Նշենք, որ այս մրցաշրջանում Վան Դեյքը «Լիվերպուլում» անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով չորս գոլի հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով