Լորենցո Մորոնը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնան» իր տրանսֆերային թիրախն է համարում իսպանացի 26-ամյա հարձակվող Լորենցո Մորոնին:

«Բարսելոնան» իրավունք ունի պայմանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի ծանր վնասվածքների պատճառով:

Այս մրցաշրջանում Մորոնը  «Բետիսի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, դառնալով՝ 10 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Իսպանացի հարձակվողի տրանսֆերային արժեքը 30 միլիոն եվրո է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով