«Չելսին» ամռանը կրկին փորձելու է գնել Դեմբելեին

«Չելսին» այս ամառ կրկին կփորձի ձեռք բերել «Լիոնի» հարձակվող ՄուսաԴեմբելեին:

Լոնդոնյան ակումբը ձմռանը փորձեց պայանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ, սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ:  Ակնկալվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» ղեկավարությանը Դեմբելեյի տրանսֆերը ձեռք բերելու համար կհատկացնի 150 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներից մեկը Դեմբելեն է:

Այս մրցաշրջանում Դեմբելեն «Լիոնի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դառնալով՝ 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով