Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» դուրս մնաց հետագա պայքարից

Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ, նվաճելով Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը:

«Ատլետիկի» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը ավելացված ժամանակում 90+4 րեպեին խփեց  իսպանացի հարձակվող Ինիակի Ուիլյամսը:

Կիսաեզրափակիչում «Աթլետիկի» մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ, որը տեղի կունենա փետրվարի 7-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով