Իսպանիայի Գավաթ. Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց հետագա պայքարից

Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլից: Սեփական հարկի տակ  անակնկալ կերպով 3:4 հաշվով պարտություն կրելով  «Ռեալ Սոսյեդադին»:

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Ռեալ Սոսյեդադի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերի 20-ամյա շվեդ հարձակվող Ալեկսանդեր Իսակը 2 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:0:

Քիչ անց «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն կրճատեց հաշիվը, սակայն 69-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն վերականգնեց «Ռեալ Սոսյեդադի»՝ 3 գոլի առավելությունը: Հանդիպմսն վերջնսմասում 81-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող  Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ահա հիմնական ժամանակի ավարտից հետո ավելացրած րոպեներին գոլի հեղինակ դարձավ «Ռեալի» իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը:

Այս մրցաշրջանում Արքայական ակումբը  21-խաղյա անպարտելի շարքից հետո առաջին տնային պարտությունը կրեց:

Կիսաեզրափակիչում «Ռեալ Սոսյեդադի» մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող գավաթակիրը «Վալենսիան» է, որը չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը՝ պարտվելով «Գրանադային»: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով