Բունդեսլիգա.«Հոֆենհայմը» նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ֆրայբուրգից»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»:
հանդիպման 40-րդ րոպեին 11 մետրոնոց հարվածն անվրեպ իրացրեց «Ֆրայբուրգի» գերմանացի հարձակվող Լուկա Վալդշմիդտը, դառնալով հանդիպաման միակ գոլի հեղինակը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ընդգրկված չէր «Հոֆենհայմի» հայտացուցակում:
Այդ հաղթանակից հետո «Ֆրայբուրգը» վաստակած 32 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Հոֆենհայմը» 33 միավորով մնաց 7-րդ տեղում։