«Փեյքանը» խուսափեց պարտությունից. Արամ Հայրապետյանը մեկնարկային կազմում էր

Ֆուտբոլի Իրանի առաջնության 19-րդ տուրում «Փեյքանը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով է ավարտել «Մաշին Սազիի» հետ հանդիպումը։

Մինչև խաղի հիմական ժամանակի ավարտը դաշտի տերերն ունեցել են 2 գոլի առավելություն, սակայն «Փեյքանի» ֆուտբոլիստներին հաջողվել է խփել 2 գոլ և խուսափել պարտությունից:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը «Փեյքանի» մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ 33-ամյա Հայրապետյանն այս ձմռանը Երևանի «Ուրարտուից» է տեղափոխվել պարսկական «Փեյքան»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով