Ամպոտացիա ունեցողների հաշմանդամային ֆուտբոլի ԵՎՐՈ 2020 տեղի կունենա Կրակովում

Օրերս Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ ԵԱՖՖ (Եվրպական ամպուտացիոն ֆուտբոլի ֆեդերացիա) ԵՎՐՈ 2020-ի վիճակահանությունը:
ԵԱՖՖ ԵՎՐՈ 2020 տեղի կունենա ս.թ. Սեպտեմբերի 13-15-ը Լեհաստանի Կրակով քաղաքում:
Մրցաշարին մասնակցում են 16 երկրների ամպուտացիոն ֆուտբոլի ազգային հավաքականներ: Որոնք բաժանվեցին չորս խմբերի.
A խումբ
Լեհաստան
Իսպանիա
Ուկրաինա
Շոտլանդիա
B խումբ
Անգլիա
Ֆրանսիա
Հունաստան
Ադրբեջան
C խումբ
Ռուսաստան
Իռլանդիա
Գերմանիա
Բելգիա
D խումբ
Թուրքիա
Իտալիա
Վրաստան
Նիդեռլանդներ
Նույն օրը տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ոսկե հենակի արժանացան՝ Սիմոն Բեքերը (Իռլանդիա), Պատրիկ Գեյսերը (Շվեցարիա), Դեյվ Թվիդը (Անգլիա) և Արիֆ Ումիտ Ուզտուկը (Թուրքիա):
Հիշեցնենք, որ ամպուտացիոն հաշմանդամային ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա 2022թ. Մայիսին Մյանմարում: