Լա Լիգա. «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Օսասունայի» նկատմամբ


Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 1։4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Օսասունայի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին դաշտի տերերի կազմում բացեց՝ Ունաի Գարսիան:

Արքայական ակումբը առաջին խաղակեսին կարողացավ պատասխանել 2 գոլ խփելով: 33-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց իսպանացի կիսապաշտպան Իսկոն, իսկ 38-րդ րոպեին անց աչքի ընկավ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:

Խաղի վերջնամասում հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան 84-րդ րոպեին   իսպանացի՝ Լուկաս Վասկեսը, իսկ 90+2 րոպեին սերբ՝ Լուկա Յովիչը:

Արքայական ակումբը այս հաղթանակից հետո 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Օսասունան» 28 միավորով 12-րդ տեղում է

ArmenianEnglishRussian