Սերիա Ա. «Վերոնան» կամային հաղթանակ տոնեց «Յուվենթուսի» նկատմամբ

Իտալիայի առաջնության 23-րդ  տուրում «Վերոնան»  սեփական հարկի  տակ  կարողացավ  կամային առավելության հասնել  առաջնության առաջատար «Յուվենթուսի»  նկատմամբ։

Հանդիպման հաշիվը  բացվեց միայն  երկրորդ  խաղակեսի  65-րդ  րոպեին,  Պաուլո Դիբալայի  փոխանցումից հետո իր  հերթական  գոլը  հեղինակեց  Կրիսշտիանո Ռոնալդոն, 0։1։  Հանդիպման 76-րդ  րոպեին «Վերոնայի»  ֆուտբոլիստները  կարողացան նախ  հավասարեցնել  հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ՝  Ֆաբիո Բորինի, իսկ խաղավերջում  «Վերոնայի»  կազմում Ջանպուլո Պացինին  հստակորեն իրացնելով 11-մետրանոց  տուգանային  հարվածը  հաղթանակ  պարգևեց իր  թիմին։

Այս  պարտությունից հետո  «Յուվենթուսը» 54 միավորով պահպանեց  առաջատարի  դիրքը, սակայն նրան  հետապնդող  «Ինտերը», որը ունի 51  միավոր  մեկ  խաղ պակաս է  անցկացրել։  «Վերոնան»  հաղթանակից հետո բարցրացավ  6-րդ հորիզոնական։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով