Հռոմ 2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը չկարողացավ եզրափակչի ուղեգիր նվաճել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում գյումրեցի ըմբիշ, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը եզրափակիչի ուղեգրի համար գոտեմարտում էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ և ցավոք հայ ըմբիշը 0:3 հաշվով պարտություն կրեց:

Փետրվարի 11-ին Կարապետ Չալյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, իսկ Սանան Սուլեյմանովը եզրափակիչում կմրցի հունգարացի Զոտլան Լևաիի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով