Հռոմ 2020. Ըմբիշ Ռուբեն Ղարիբյանը վստահ հաղթանակով Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքակնաի անդամ, 82 կգ քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին: Ռուբեն Ղարիբյանի հաջորդ մրցակիցը իտալացի Չիրո Ռուսոն է, որը 6:4 հաշվով հաղթել է ռուսաստանցի Շամիլ Օժաևին:

Հիշեցնենք, որ ԵԱի երկրոդը օրը 72 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը անհաջող մեկնարկեց որակավորման փուլում՝ 1:5 հաշվով պարտվելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով