«Ռոման» մտադիր չէ գնելու Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը

Ինչպես հաղորդում է «The Sun»-ը իտալական «Ռոմայի» ղեկավարությունը չի ցանկանում գնել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

Իտալական ակումբը չի ցանկանում 23 միլիոն եվրո վճարել 31-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար, որի աշխատանքային պայմանագիրը
«Արսենալի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչև 2019/2020 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով