Ըմբիշ Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 67 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը նվաճել է բրոնզե մեդալ:

2019թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը երրորդ տեղի համար գոտեմարտում 7։5 հաշվով առավելության հասավ հունգարացի Կրիստիան Վանզայի նկատմամբ։

Կարեն Ասլանյանը որակավորման փուլի առաջին գոտեմարտում 3:1 հաշվով հաղթել էր շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, իսկ 1/8 եզրափակիչի առաջին մրցափուլում 9:0 հաշվով հաղթել էր գտնվել վրացի Գիորգի Շոթաձեից: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը մրցել էր 2017թ. աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ հաղթելով՝ 10:1, իսկ կիսաեզրափակիչում 3:4 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևին:

Հիշեցնենք, որ Ասլանյանի նվաճած մեդալը Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Փետրվարի 11-ին 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը, իսկ Փետրվարի 12-ին 60 կգ քաշային չեմպիոնի կոչումը նվաճեց Գևորգ Ղարիբյանը: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով