Կարատեյիստ Մհեր Ղազարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի կարատեյի աղգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ս.թ. փետրվարի 6-ից 9-ը կայացավ Պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկան մեծահասակաների կարատեի Եվրոպայի (EKF) 47-րդ առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի կարատեի ազգային հավաքականը:
հայ կարատեիստ Մհեր Ղազարյանը անհատական կումիտե մրցակարգում 14-15 տարեկանների -52կգ. քաշային կարգում հաղթելով 5 մենամարտում, դուրս եկավ եզրափակիչ փուլ, որտեղ էլ գրավեց 2-րդ տեղը, դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: