Հռոմ 2020. Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ 60 կգ քաշային կաևգում հանդես եկող Գևորգ Ղարիբյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 5:5 հաշվով հաղթեց թուրք Կերեմ Կամալին: 

Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: Երկրորդ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Մուրատ Բազարովին, իսկ կիսաեզրափակիչում նույն հաշվով առավելության հասել էստոնացի Հելարի Մաեգիսալուի նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ Ղարիբյանի նվաճած մեդալը Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Փետրվարի 11-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով