Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի  առաջնության եզրափակիչ փուլում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում Ալեքսսնյանը  7։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիի նկատմամբ։

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմից: Երկրորդ գոտեմարտում նա ժամանակից շուտ 9:0 հաշվով հաշվով հաղթել էր բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում 8:1 հաշվով հաղթել էր ֆինն Էլիաս Կուսմանենին:

Հիշեցնենք, որ Ալեքսանյսնը նվաճեց Հայաստանի հավաքականի չորրորդ մեդալը Եվրոպայի առաջնությունում: Ասլանյանի նվաճած մեդալը Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Փետրվարի 11-ին 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը, իսկ Փետրվարի 12-ին 60 կգ քաշային չեմպիոնի կոչումը նվաճեց Գևորգ Ղարիբյանը, իսկ 67 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով