Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆում կմրցի Բուլղարիայի հետ

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը կմրցի Բուլղարիայի ընտրանու հետ, որտեղ էլ կկայանա առաջին հանդիպումը։

Բուլղարիայի ֆուտզալի ընտրանին որակավորման փուլի 4-րդ խմբում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով Ալբանիայի և Սան Մարինոյի հավաքականներին։

Հանդիպումների անցկացման օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով