Հռոմ 2020. Գևորգ Մխեյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Մխեյանը որակավորման փուլում 8:15 հաշվով պարտություն էր կրել ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաևից:

Փետրվարի 15-ին սփոփիչ գոտեմարտ կանցացնի, քանի որ նրա մրցակիցը դուրս է եկել եզրափակիչ։ Առաջին սփոփիչ գոտեմարտում Մխեյանի մրցակիցը կլինի բելառուս Վիկտար Սերադան։ Հաղթանակի դեպքում հայ ըմբիշը երկրորդ սփոիչ գոտեմարտում ուժերը կչափի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ։ Այստեղ նույնպես հաջողության հասնելու դեպքում Մխեյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մոլդովացի Միխայիլ Սավայի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով