Հռոմ 2020.Լևան Բերիանիձեն կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացնող 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել:

1/8 եզրափակիչից պայքարը սկսած Բերիանիձեն մեկնարկային գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել էր ռումինացի Ռարես Դանիել Չինտոանին: Քառորդ եզրափակիչում վրացի ըմբիշը 3:0 հաշվով պարտության մատնեց գերմանացի Նիկ Մատուհինին:

Կիսաեզրափակիչ փուլում Բերիանիձեի մրցակիցը կլինի լեհ Ռոբերտ Բարանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով