Ա Սերիա. «Ռոման» արտագնա խաղում պարտություն կրեց «Ատալանտայից»

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 2:1 հաշվով պարտվեց «Ատալանտային»:
Առաջին խաղակեսի վերջին՝ 45-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն առաջ մղեց հռոմեացիներին, սակայն ընդմիջումից հետո տանտերերը վերականգնեցին հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ատալանտան» 2 գոլ խփեց 9 րոպեում: 50-րդ րոպեին տանտերերի կազմում առաջին գելը խփեց արգենտինացի պաշտպան Խոսե Պալոմինոն: 59-րդ րոպեին տանտերրին հաշվի մեջ առաջ մղեց փոխարինման դուրս եկած խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման։
«Ռոման» վաստակած 39 միավորով մնաց 5-րդ տեղում։ «Ատալանտան» 45 միավորով չորրորդն է։