Հռոմ 2020. Արսեն Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6։0 հաշվով առավելության էր հասել մակեդոնացի Վլադիմիր Եգորովի նկատմամբ։ Երկրորդ գոտեմարտում 20-ամյա ըմբիշը 5:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իլյա Բիլեյչուկից, իսկ կիսաեզրափակիչում լարված պայքարում 6։7 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոգոմոևին։

Եվրոպայի գործող չեմպիոն՝ Արսեն Հարությունյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 10։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով