Լա Լիգա. «Ռեալը» տանը ոչ-ոքի խաղաց «Սելտայի» հետ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչոքի 2։2 հաշվով ավարտեց «Սելտայի» հետ հանդիպումը։

Հանդիպման սկզբնամասում՝ 7-րդ րոպեին հաշիվը բացեց «Սելտայի» ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը:

Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին  «Ռեալի» պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։

65-րդ րոպեին «Ռեալը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը, հաշվի մեջ առաջ մղելով մադրիդցիներին, սակայն հանդիպման վերջնամասում՝ 85-րդ րոպեին «Սելտայի» կազմում փոխարինման մտած իսպանացի հարձակվող Սանտի Մինայի խփած գոլի շնորհիվ հյուրերը խուսափեցին պարտությունից։

Այս խաղից հետո «Ռեալը» վաստակած 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյեւսակը և հնդամենը մեկ  միավորով է առաջ  «Բարսելոնայից», իսկ «Սելտան» վաստակած 21 միավորով 17-րդ տեղում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով