Ղազախական «Ակադեմիա Օնտուստիկի» ակումբը Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» ակումբը Թուրքիայում ընթացող մարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել ղազախական «Ակադեմիա Օնտուստիկի» ակումբի հետ, որը վերջերս գլխավորեց էստոնական «Տրանս Նարվա» ակումբի, Երեւանի «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը:

«Վեստ Արմենիան» 3:4 հաշվով պարտվել է ղազախական ակումբին: Առաջին խաղակեսից հետո հաշիվը եղել է 3:1՝ հօգուտ ղազախական թիմի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով