Եվրոպա լիգա. «Ռոման» հաղթեց 1/16 եզրափակիչի առաջին խաղում

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ բելգիական «Գենտի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում հեղինակեց իսպանացի հարձակվող Կառլես Պերեսը, որը բացեց գոլերի հաշիվը հռոմեացիների կազմում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։

Այս  թիմերի միջև պատասխան հանդիպումը  տեղի կունենա  փետրվարի 27-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով