Սերիա Ա. «Ռոման» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Լեչչեի» նկատմամբ

Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեչչեին» և վստահ հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ՝ 4։0 հաշվով։
Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գերազանց փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց թուրք՝ Չենգիզ ՈՒնդերը, իսկ 37-րդ րոպեին Էդին Ջեկոյի փոխանցումից հետո արդեն գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը, 2։0։
Հանդիպման երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին «Ռոմայի» կազմում գոլով աչքի ընկավ Էդին Ջեկոն, իսկ 10 րոպե անց հաշիվը ավելի խոշոր՝ 4։0 դարձրեց Ալեքսանդր Կոլարովը։
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակած 42 միավորով ամրապմդվեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ «Լեչչեն» 25 միավորով 16-րդ հորիզոնականում է։