Կարեն Խաչանովը հաղթանակով սկսեց Դուբայում անցկացվող մրցաշարը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է սկսել Դուբայում ընթացող թենիսի АТР շարքի մրցաշարում:
Առաջին շրջանում աշխարհի 17-րդ ռակետ՝ Խաչանովը երկու սեթում հաղթել է ղազախ Միխայիլ Կուկուշկինին՝ 7:6, 6:1: Մրցախաղը տևել է 1 ժամ 30 րոպե:
1/8 եզրափակիչում հայ թենիսիստը կմրցի կամ ավստրիացի Դենիս Նովակի, կամ հնդիկ Պրադժնեշ Գունեսվարանի հետ: