Շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը հաղթել է Նորվեգիայում անցկացված միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նորվեգիայում ավարտվել է Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 94 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր։

Կրագերո Ռեզորթ մրցաշարում հիանալի է հանդես եկել 16-ամյա գյումրեցի պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը։ Ղարիբյանը 1-6-րդ տուրերում տոնել է 6 հաղթանակ և, մրցաշարի վերջնամասում խաղալով 3 ոչոքի, դարձել է մրցաշարի միանձնյա հաղթող։

Ղարիբյանը լրացրել է նաև գրոսմայստերի նորմա, ինչպես նաև 28 կետով բարելավել է անհատական վարկանիշը։

Կրագերոյի մրցաշարի հաջողությունը երկրորդն է Ղարիբյանի համար այս տարում։

Հունվարին Ղարիբյանը հաջող էր հանդես եկել նաև Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբում։

Կրագերոյի մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները, ովքեր զգալիորեն բարելավել են իրենց անհատական վարկանիշները։

Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի մարտավկա Յոն Լյուդվիգ Համերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով