Հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը թիմային հաշվարկով բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի կանանց հավաքականը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակ գնդակային հրաձգության, վազող թիրախ ձևի, նորմալ վազք վարժության կանանց պայքարում թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը, նվաճելով՝ բրոնզե մեդալ:

Անհատական  պայքարում մեր աղջիկները գրավել են հետևյալ տեղերը.
Գոհար Հարությունյան /7-րդ տեղ/
Լիլիթ Մկրտչյան  /8-րդ տեղ/
Արուսյակ Գրիգորյան / 10-րդ տեղ/

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով